-
15.03.2017|
11:47
Ծիծաղելի է «իրատեսության դասեր» լսել մի բռնապետից, որ ապրում է իր երևակայական աշխարհում, որի հիմքում «թափանցիկությունն ու հանդուրժողականնությունն» է, կամ էլ փորձում է այդ ընկալումը թելադրել իր սեփական ժողովրդին՝ ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունները ֆրանսիացի գործարարների հետ հանդիպումների մասին։
-
15.03.2017|
11:46
Հայաստանի ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ եթե մարդը փող չունի, նա ոչ մի բան չի կարող ստանալ՝ ոչ տուն, ոչ բժշկական օգնություն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
-
15.03.2017|
11:38
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ի սկզբանե ՀԱԿ-ի ու իշխանության միջև 5 տոկոսի պայմանավորվածություն է եղել, սակայն ՀԱԿ-ը առանց համաձայնեցնելու, Ստեփան Դեմիրճյանի պայմանին տուրք տալով, որոշեց ՀԺԿ-ի հետ դաշինք կազմել՝ փոխելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը։
-
15.03.2017|
11:36
Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը Քննչական կոմիտեի նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
-
15.03.2017|
11:33
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցածի շուրջ «Ազատությունը» զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:
-
14.03.2017|
23:39
Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իսպանական EFE գործակալությանը հարցազրույց է տվել և անդրադարձել է 2018-ից հետո իր գործունեությանը. «Անկեղծորեն եմ ասում, որ գծած որևէ պլան չկա»:
-
14.03.2017|
21:09
ՀՀԿ-ն պատգամավորության այնպիսի թեկնածուների է առաջադրել, որոնք 5, 10, նույնիսկ 15 տարի ԱԺ պատգամավոր լինելով` անգամ մեկ նախադասություն չեն արտասանել ամբիոնից՝ մարտի 14-ին, Կենտրոն վարչական շրջանում քայլերթի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
-
14.03.2017|
21:05
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր Ջրառատ գյուղում ՀՀԿ-ի տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել ՕՐՕ դաշինքի համակիրների վրա, կան վիրավորներ:
-
14.03.2017|
20:37
ՀՅԴ գաղափարները վերջապես ընդունվել են բոլորի կողմից, պարզապես կուսակցությունն այսօր մեծամասնություն չի կազմում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը։
-
14.03.2017|
20:36
Դուք տեսե՞լ եք քարոզարշավ, ձայների առքուվաճառքը սկսված է, լրագրողների հետ հանդիպումն այս ձևակերպումով սկսեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանը։